Քաղաքական Բարի օր 

Ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծությունները․ Թրամփ

Հիմնվելով Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցների վրա, որոնց ընթացքում նրանք խնդրել են ինձ ձեռնպահ մնալ այսօր երեկոյան Իրան կործանիչ ուժեր ուղարկելուց, և Իրանի Իսլամական Հանրապետության համաձայնության դեպքում Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ և անվտանգ բացմանը, ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի հասնելու հարցում։ Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ դա ընդունելի հիմք է բանակցությունների համար։

Ըստ նրա՝ դա երկկողմանի հրադադար կլինի։

Միացյալ Նահանգները և Իրանը անցյալում համաձայնության են եկել գրեթե բոլոր տարբեր անհամաձայնությունների կետերի շուրջ, սակայն երկշաբաթյա ժամկետը հնարավորություն կտա վերջնական համաձայնության հասնելու։ «ԱՄՆ-ի անունից, ես որպես նախագահ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների անունից խորապես պատիվ եմ համարում, որ այս երկարատև խնդիրը մոտ է լուծմանը։ Շնորհակալություն այդ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։

Նույն շարքից