Հասարակություն 

Իրենց «հեղափոխության պահապաններ» հռչակած երիտասարդները հայտարարել են՝ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, իրենք կդիմեն ահաբեկչության. Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է.

«Ահաբեկիչ-մարդասպան սորոսական ծռաշեղվածները, սորոսի առևանգիչ անպատիժ մնացած Ռեստարտ խմբի անդամները քիչ էին, հիմա էլ վերջերս ստեղծվեց՝ երդումով, սպառնալից ելույթներով համեմված, «քյալլագյոզների» « հեղափոխության պահապաններ» կոչվող կազմակերպությունը:

Իրենց «հեղափոխության պահապաններ» հռչակած երիտասարդները «Նոյան Տապան» մամուլի ակումբում կազմակերպված հարցազրույցի ընթացքում հայտարարել են, որ եթե երբևիցե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ապա իրենք կդիմեն ահաբեկչության:

Զարմանալի չէ և հասկանալի է, որ « Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության» կոչով հանդես եկած Ն.Փաշինյանը և ոչ էլ իրավապահ մարմինները, նախկինում ամենատես և մտահոգ, արագ արձագանքող սորոսական իրավապաշտպանները, ակտիվիստները որևէ արձագանք, գործողություն և նույնիսկ ծպտուն չհանեցին...
Ահա այսպիսի երկակի ստանդարտներով ֆեյքային պայքար ահաբեկչությունների, առևանգումների, սպառնալիքների և բռնությունների դեմ...

#սորոսի_առևանգիչ_ահաբեկիչներ
#սորոսի_հեղափոխության_պահապաններ
#սորոսի_վաստակ_ահաբեկիչներ»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից