Իրանը ԱՄՆ-ին ստիպել է ընդունել իր 10 կետանոց ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, հաղորդում է Pars Today-ը։
Իրանական Mehr լրատվական գործակալությունն էլ հրապարակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի 10 կետանոց հրադադարի ծրագիրը։
«ԱՄՆ-ը վճռականորեն հանձնառու է.
- հրաժարվել ագրեսիայից,
- շարունակել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը,
- ընդունել ուրանի հարստացումը,
- վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները,
- վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները,
- չեղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը,
- չեղարկել ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը,
- փոխհատուցել Իրանին,
- ԱՄՆ մարտական ուժերը դուրս բերել տարածաշրջանից,
- դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում հերոսական իսլամական դիմադրության դեմ»,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ընդգծել է, որ դա չի նշանակում պատերազմի ավարտ։
«Ամերիկյան կողմի նկատմամբ լիակատար անվստահությամբ բանակցություններ կսկսվեն ուրբաթ՝ Ֆարվարդինի 21-ին (ապրիլի 10-ին) Իսլամաբադում»,- գրում է Pars Today-ը։