Քաղաքական 

Ո՞վ է ՔՊ նոր պատգամավորը

Ազգային ժողովի այսօրվա՝ ապրիլի 7–ի արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 29 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին։

Շնորհավորենք տիկին Ակմակչյանին։ Ազգային ժողովի կանոնակարգ համալրած կազմը համալրած պատգամավորը համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33 հոդվածի չորրորդ մասի պետք է երդվի»,–ասաց նա։

Այնուհետեւ Լուսինե Աքմաքչյանը երդվեց. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։

Նշենք, ՔՊ խմբակցությունից մանդատը վայր էր դրել Վլադիմիր Վարդանյանը, ով արդեն ընտրվել է ՍԴ դատավոր։

Նույն շարքից