Հասարակություն 

«Forbes»-ի վարկածով, Սամվել Կարապետյանը երկրորդն է Ռուսաստանում

analitik.am

«Forbes»-ը հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի արքաների անունները: Ցանկում հայտնվել է նաև հայազգի միլիարդատեր, բարեգործ Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը, որն այս տարի 2-րդ հորիզոնականում է՝ անցած տարվա 3-րդ հորիզոնականի փոխարեն:

Մասնագետների գնահատականներով, միայն 2019 թվականի ընթացքում «Տաշիր»-ն անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 655 միլիոն դոլարի եկամուտ: Ընկերությունն ունի 830000 քռ/մ առևտրային, 61000 քռ/մ գրասենյակային, 48 հազար քռ/մ պահեստային տարածք, 1045 հյուրանոցային համար:

Նշենք, որ «Տաշիր»-ից առաջ է անցել միայն «Киевская площадь»-ը, որը ստացել է 1,6 միլիարդ դոլարի եկամուտ:

 

Նույն շարքից