Քաղաքականություն 

Ռուսական զենքը կրում է ապագային ուղղված տխուր ուղերձ. lragir.am

analitik.am

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի ԵնոքյանըՊարոն Ենոքյանօրերս Ադրբեջան հասավ ռուսական զենքի հերթական խմբաքանակըու Հայաստանից այդ առնչությամբ այլևս ոչ մի արձագանք չկա։ Հայաստանըհաշտվե՞լ է դրա հետ ու այլևս թեթև բողոք անգամ չի հայտնում։ Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս պայմաններում։Ռուսական զենքով Հարավային Կովկասը հեղեղելը, և մասնավորապես շարունակական մատակարարումները Ադրբեջանին նշանակում են հետևյալը՝ ա. Ռուսաստանը դեմ է ղարաբաղյան կարգավորմանը խաղաղ ճանապարհով, բ. եթե անգամ այդ կարգավորումը լինի, Ռուսաստանը ցանկանում է այնտեղ ամենամեծ դերը խաղալ, գ. եթե անգամ լինի այդ կարգավորումը, և Ռուսաստանը խաղա ամենամեծ դերը, նա ցանկանում է Հարավային Կովկասում մշտապես պահպանել իր ազդեցությունը։ Այնպես որ, ռուսական զենքի մատակարարումները, բացի տարածաշրջանը աշխարհում ամենամիլիտարացվածներից մեկը դարձնելուց, բացի իրենց ռազմա-քաղաքական նշանակությունից, կրում են նաև դեպի ապագան ուղղված կարևորագույն տխուր ուղերձ։Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է տարածաշրջանի ապառուսականացում, ինչին երկրների քաղաքական ղեկավարությունները չեն կարող գնալ ինչպես կոռուպցիոն պատճառներով, այնպես էլ իշխանություն պահպանելու համար, իսկ սպառազինության հարցով նրանք պարզապես մրցավազքի մեջ են՝ թե ով ավելի շատ զենք կկորզի Մոսկվայից։ Կարծում եմ, որոշ ժամանակ այստեղ կարևոր դեր կարող են խաղալ Ռուսաստանի հանդեպ ամերիկյան սանկցիաները, որոնք ենթադրում են պատժել ոչ միայն Ռուսաստանին՝ զենք մատակարարելու համար, այլև նրանից զենք գնողներին. գուցե սա՞ խելքի բերի սպառազինության խելահեղ մրցավազքի մասնակիցներին։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանընշել էոր պետք է լինի համարձակ փոխզիջում և կոնկրետ գործողություններ։Ձեր կարծիքով՝ ի՞նչ է դրանով ակնարկել Մակրոնըդրա տակ կարելի՞ է հասկանալ նաև տարածքային զիջումներ։Իհարկե, խնդրի լուծումը պարունակելու է նաև տարածքային փոխզիջումներ, սակայն ամեն ինչ չպետք է հանգեցնել հենց դրան։ Ուզենք, թե չուզենք՝ կարևոր է լուծման ամբողջ փաթեթը՝ նաև կարգավիճակի հարցը, նաև հարակից այլ խնդիրները։ Սակայն, կարծում եմ, որ նման լուծումը դեռևս շատ հեռու է և ոչ միայն այն պատճառով, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը այժմ պատրաստ չեն համարձակ գործողությունների։ Ներկա փուլում խնդրի լուծումը դեռևս (կամ միգուցե՝ արդեն) ձեռնտու չէ նաև տարածաշրջանային մյուս կենտրոններին։Կրակովում համաձայնություն է ձերք բերվել Կասպրշիկի գրասենյակի կարողություններն ու կազմն ընդլայնելու մասին։ Ձեր կարծիքով հնարավոր կլինի՞ հասնելդրան։ Ինչո՞ւ է Ադրբեջանը համաձայնել դրանեթե դա իր համար ձեռտու չէ:Շուրջ մեկուկես տարի առաջ՝ Վիեննայում, ևս խոսվեց դիտորդների գրասենյակի և թիմի ընդլայնման մասին, հիմա նորից է խոսվում։ Կարծում եմ, Ադրբեջանը շատ դժվարությամբ կգնա այդ քայլերին, քանի որ դա նշանակում է ֆիքսել եղած ռազմաճակատի գիծը, ստատուս քվոն, ինչին կտրուկ դեմ է Ալիևը։Հիմա, Սերժ Սարգսյանը ասաց, թե էլ չենք հանդիպի, քանի իմ պայմանները չեն կատարել, բայց հանդիպեց, Ալիևը ասաց, թե համաձայն է, բայց համաձայն չի՝ կարծում եմ սրանք արդեն անհետաքրքիր մանրամասներ են։ Իսկ միջադեպերի կարգավորման մեխանիզմի ստեղծումը, և ամենակարևորը՝ աշխատացնելը, կնշանակի, որ կողմերն իսկապես ցանկանում են լուծման գնալ, ինչն, ինչպես ասացի, դեռ չի երևում տեսանելի ապագայում։

Մանրամասն՝ lragir.am

Նույն շարքից