Լրահոս Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Սորոսը յուրացրել է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը և Ուկրաինայի երկաթգիծը

analitik.am

Սորոսը յուրացրել է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը և Ուկրաինայի երկաթգիծը։ Այս մասին հայտնում է Inforuss.info կայքը։

Նշվում է, որ յուրացման գործընթացն անարգել ավարտելու համար ստեղծվում են պայմաններ հասարակության պառակտման, թշնամանքի մթնոլորտի խորացման համար՝ կատարվող գործընթացից շեղելու նպատակով։

Ուկրաինայում առաջին անգամ Գերագույն Ռադայում մեծամասնություն է մի խմբակցություն, որի հենասյունն օլիգարխիկ կլանները և տարածաշրջանային էլիտաները չեն։ Նախկինում Ռադայի մեծամասնությունը կազմում էին պատգամավորներ, ովքեր ներկայացնում էին ինչ-որ ֆինանսա-արդյունաբերական խմբի շահեր։ Այսօր նման պատգամավորների թիվն ընդամենը 120-140 է, իսկ մեծամասնությունը Սորոսի վերահսկողության տակ գտնվող պատգամավորներն են։

Հաշվի առնելով այն փաստը, որ հին օլիգարխները կորցրել են ազդեցությունը Ռադայի վրա, իսկ մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» խմբակցությունը Սորոսի ազդեցության տակ գտնվող մարդիկ են և նախկին օլիգարխիկ խմբերի ներկայացուցիչները, ստեղծվել է աննախադեպ հնարավորություն նախարարների նոր կաբինետ ստեղծելու և օրենսդրական նոր օրակարգ ձևավորելու համար։

Այդ նախագծերի շարքին է պատկանում գյուղատնտեսական հողերի, խոշոր պետական կազմակերպությունների սեփականաշնորհման, ուժային կառույցներին ազգային բանկը վերահսկելու լիազորությամբ օժտելու և մի շարք այլ աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ։

Այս պահին Ուկրաինայի Գազատրանսպորտային համակարգի 70 տոկոսը գտնվում է Դմիտրի Ֆիրտաշի վերահսկողության տակ, սակայն վերջինս դաժան պայքար է մղում Սորոսի հետ՝ այդ ակտիվը կառավարելու համար։ Դեկտեմբերի 24-ին էլ Ուկրաինայի Ռադան ի օգուտ Սորոսի որոշում ընդունեց։ Փակ նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որի համաձայն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված 150 միլիոն եվրո կազմող վարկերը փոխանցվում են ոչ թե Ուկրտրանսգազին, այլ Ուկրաինայի գազատրանսպորտային օպերատորին։

Նույն որոշման համաձայն, այսուհետ Գազպրոմի բոլոր վճարումները կատարվելու են ոչ թե Նավթոգազին, այլ նախարարների Կաբինետի հատուկ հաշվին։ Սա ներկայացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Իրականում, սա նոր օպերատորին արագ սննկացնելու համար է արվում՝ չունենալով մուտքեր վերջինս հնարավորություն չի ունենա մարել ՎԶԵԲ-ից և ԵՆԲ-ից վերցրած վարկերը։

Սննկանալու պատճառներից մեկն էլ այն է, որ ԳՏՀ-ից գազ են վերցնում նաև տեղական մատակարարները՝ ամսական մոտ 550 միլիոն դոլարի, սակայն այդ գումարը երբեք չի վճարվում՝ բնակչության անվճարունակության և բարձր սակագնի պատճառով։ ԳՏՀ-ն ունի մոտ 20 000 աշխատակից, ինչն էլ իր հերթին մեկ այլ խոշոր ծախսային հատված է կազմում։

Այս ամենով հանդերձ, որպեսզի էլ ավելի սպառողին ծանրաբեռնեն բարձր սակագնով և երաշխավորվի սպառած գազի դիմաց չվճարելը, նախարարների Կաբինետը հավանության է արժանացրել 2020 թվականի առաջին կիսամյակի համար գազաբաշխիչ ցանցերի 44 օպերատորների համար գազի սակագնի 75 տոկոսի չափով բարձրացումն, ինչը, բնականաբար, բաշխվելու է արդեն իսկ անվճարունակ բնակչության վրա։

Հենց այստեղ էլ կիրագործվի Ուկրաինայի ԳՏՀ-ն Սորոսին հանձնելու ծրագիրը։ Նախարարների Կաբինետի ղեկավար, սորոսական Ալեքսեյ Գոնչարուկը նորից Սորոսի վերահսկողության տակ գտնվող Ազգային ներդրումային խորհրդի հետ միասին կփորձի լուծում գտնել ստեղծված իրավիճակին՝ ներդրող գտնել, ում պարտքերի դիմաց կհանձնեն օպերատորին։ Բնական է, ներդրողն էլ կլինի հենց Սորոսը։

Սորոսն Ուկրաինայում բացի գազատրանսպորտային համակարգը և գյուղատնտեսական հողերը յուրացնելուց պատրաստվում է նաև սեփականաշնորհել երկաթգիծը։ Սորոսի ազդեցության տակ գտնվող Սերգեյ Լեշենկոն Ուկրաինայի երկաթգծի վերահսկիչ խորհրդի անդամ է, ով իրավունք ունի մասնակցել այդ կազմակերպության բոլոր բաժինների նիստերին և տիրապետել անխտիր բոլոր տեղեկություններին։ Հենց այդ կերպ էլ Սորոսը վերահսկում է Ուկրաինա մտնող բոլոր բեռները։ Սակայն, ամբողջական վերահսկողության համար միայն երկաթգիծը բավական չէ, հետևաբար Սորոսի մարդկանցից մեկն էլ՝ Մաքսիմ Նեֆյոդովը, նշանակված է Ուկրաինայի Մաքսային ծառայության պետ։

Նույն շարքից