Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը Երևանում չի կայացվել

analitik.am

 

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով, որ չի կարող մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նա իր որոշումը հիմնավորել է գոյություն ունեցող համաճարակային իրավիճակով:

Սակայն, ինչպես երևում է, Փաշինյանի չմեկնելու որոշումը Երևանում չի կայացվել:

Analitik.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մեկնում Մոսկվա, քանի որ Վլադիմիր Պուտինի արարողակարգը ՀՀ վարչապետի արարողակարգին հայտնել է, որ Փաշինյանը չի կարող մասնակցել Մոսկվայում տեղի ունենալիք միջացառումներին, քանի որ գտնվում է ռիսկային խմբում՝ վերջերս վարակվել է կորոնավիրուսով:

 

Նույն շարքից