Միջազգային 

Մերձավոր Արևելքում սահմանները մշտապես արյամբ են գծվել. Los Angeles Times

analitik.am

ԱՄՆ ցամաքային ուժերի զանգվածային ներխուժման, այժմ դեռ, վաշինգտոնյան դեբատը, թե ի՞նչ անել Իսլամական պետության զինյալների հետ, տեղակայվել է քաղաքականության և «փափուկ ուժ»-ի ոլորտում:



Նախագահ Օբաման, վերջերս «բռնի ծայրահեղականությունը» թիրախավորող գագաթնաժողովի մասին նշելով, հայտարարեց, որ պայքարը «վերջին հաշվով սրտերի ու ուղեղների համար է»: Նույն ոգով Ջեյմս Ֆալլոուզը և Քեննեթ Ս. Բրաուերը Atlantic Monthly-ին առաջարկեցին, որ ռազմական լուծումը պետք է բացառվի ի օգուտ լոկ քաղաքականի, որը ինչպես գրել էր Բրաուերը, «իր ետևից կբերի ԱՄՆ-ի կողմից Սայքս-Պիկոյի սահմաններին դեմ դուրս գալը»՝ նկատի ունենալով Իրաքը քրդական, սուննիական և շիական երկրների բաժանելուն» աջակցելը:



Մարկ Սայկսը և Ֆրանսուա Ժորժ-Պիկոն 99 տարի  հետո դարձյալ լուրերում են, երբ նրանց համաձայնությունը օգնեց գծել ժամանակակից Մերձավոր Արևելքը: Քանի որ Իսլամական պետության զինյալները շարունակում են վերագծել Սիրիայի և Իրաքի սահմանները, մենք պետք է գրեթե ամեն օր հիշենք, որ այս երկու դիվանագետների աշխատանքը չեղարկվում է:



Սայքս Պիկոն կլիշե է դարձել, Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության դաժանորեն մտածված մասնատման համար ունիվերսալ գանգատ, որից հետո էլ սկսվեց անավարտ ճգնաժամերի ժամանակակից դարաշրջանը:


Այս հավատուրաց ժառանգության չեղարկմամբ, ինչպես Բրաուերն ու Ֆալլոուզը կանխատեսում են, իրաքցի ու սիրիացի սուննի մուսուլմանները այժմ ձգտում են Իսլամական պետությանը հետ միավորվել՝ ձգտելով առավել լավ ինչ-որ բանի, այսինքն, հնարավոր է առավել քիչ թե ոկրատիտ իրենց սեփական պետությանը:



Սայքս-Պիկոյին վերջ դնելը գրավիչ գաղափար է: Այն նաև նախադեպը չունեցած երևույթ է՝ դավաճանել պատմական անգրագիտության ամենահիմնական տեսակը: Որպեսզի սկսենք, հիմա 1916 թվականի համաձայնագրով ոչ մի ժամանակակից սահման  Սիրիայի և Իրաքի մրցակցային մասնակցությամբ գծված չէ, չեն եղել նաև առավել ուշ շրջանի վեճերը, ինչպիսին Իրաքի և Քուվեյթի բաժանումը, Իսրայել/Պաղեստինի բաժանումը (Անդր) Հորդանանից:



Վերցնենք վերջին շրջանի լրահոսի ամենահայտնի օրինակը. Մոսուլ քաղաքը, որը 2014 թվականի հունիսին զավթեց Իսլամական պետությունը և հուշում դարձավ կրոնագետ Աբու Բաքր ալ-Բաղդադիին նոր խալիֆայության ծնունդը հայտարարելու համար, իրականում տեղակայված է 1916 թվականին Ֆրանսիայի «Սիրիական» գոտում, և Բրիտանիան այն գրավել է միայն 1918 թվականի նոյեմբերին:



Սայքս-Պիկոյի սահմանների առասպելը մեծ բռնություն է գործելպատմական հասկացության վրա: Անգամ թղթի վրա, 1916 թվականի համաձայնագիրը բազմիցս վերանայվել է, առաջին անգամ 1917թվականին Իտալիայի և Հունաստանի պահանջները տեղավորելու, իսկ հետո մերժելու համար Ռուսաստանի ռազմական հաղթանակները այն բանից հետո, երբ 1918 թվականին մարտին բոլշևիկները անջատողական խաղաղություն ստորագրեցին, ապա 1919 թվականին հին ռուսական գոտիները ԱՄՆ-ին տալու համար:



«Ամերիկյան մանդատը» չհաջողվեց միայն, երբ ԱՄՆ Սենատը 1920 թվականին հրաժարվեց վավերացնել հետ պատերազմյան պայմանագրերը: Այժմյան Սիրիայի և Իրաքի տարածքները ուժգնորեն վիճարկվում էին դաժան պայքարում ոչ միայն դիվանագետների, այլ նաև բրիտանական, ֆրանսիական, արաբական, հայկական ու թուրքական զորքերի մարտերում: Սահմանները հաստատվել են զենքով: Միայն Սիրիան դեռ հետագայում էլ կմասնատվեր, երբ Թուրքիան 1939 թվականին կբռնակցեր Հաթայ պրովինցիան:



Առավել հյուսիսում էին «ռուսական» գոտիները, որոնք տարբեր ձևաչափերով տրվել էին Հունաստանին, ԱՄՆ-ին, իսկ հետո անկախ Հայաստանին: Այլ վիճելի տարածքը խոստացվել էր Ֆրանսիային, մինչև Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ թուրքական ազգայնական ուժերը վերադարձրեցին գրեթե ամեն ինչ՝ արյամբ դարբնագործելով այսօրվա Թուրքիայի սահմանները՝ առանց նույնիսկ Սայքս-Պիկոյի պայմանագրի փոքրիկ հիշատակման:



Պաղեստինը, մինչդեռ, 1916 թվականից հետո առավել դրամատիկ պայքարի ականատեսն է եղել՝ անգլիացիների, սիոնիստների, հաշիմյանների և տեղաբնակ արաբների պահանջների առճակատմամբ, որոնք, ի վերջո, զենքով կարգավորվեցին և առ այսօր մնում են բալանսավորված:



Այն մոլորությունը, միֆը թե այսօրվա սահմանները գծվել են 1916թվականին երկու դիվանագետի կողմից պատկերացում է, թե այժմՄերձավոր Արևելքի քարտեզի վերագծումը էթնոկրոնական խմբերին համապատասխան կուղղի այդ պատմական «սխալը»: Իրականում, այս գաղափարը Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալբանակցությունների մասն էր: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն իր «14 կետերի» 12 րդ կետում նախատեսել էր, որ «այլ ազգությունները,որոնք այժմ Թուրքիայի իշխանության տակ են գտնվում, պետք էվստահ լինեն իրենց կյանքի անվտանգության» հարցում, այսինքն՝ ինքնորոշում:


Այս գաղափարին համապատասխան, Վիլսոնը 1919 թվականին հիմնեց փաստերի վերհանման հանձնաժողով, որպեսզի հարցում անցկացնի նախկին Օսմանյան կայսրության տարածքի ժողովուրդների շրջանում:


Օսմանյան կայսրության բաժանման թարմացված համաձայնագիրը, որը ստորագրվեց Սևրում 1920 թվականի օգոստոսին, արդյունավետորեն Սայքս-Պիկոյի թարմացումն էր՝ վիլսոնյան ինքնորոշման սկզբունքով: Այն օսմանյան փոքրամասնություններին մեծ նոր տարածքային ձևավորումներ էր տալիս, ինչպիսին հույները, հայերը և քրդերն էին: Սայքս-Պիկոյի նման Սևրը մարտադաշտում գրեթե անմիջապես չեղարկվեց:



Անխոս կարելի է փաստարկում կատարել, թե Սևրի ինքնորոշման սկզբունքով սահմանները կարող էին դիմանալ, եթե ԱՄՆ-ը 1920 թվականին չհրաժարվեր օսմանյան մանդատից և դուրս չգար տարածաշրջանից: Այսինքն, եթե հաշմանդամ նախագահ Վիլսոնը և Սպիտակ տան նրա առավել քիչ ինտերնացիոնալիստ հաջորդները՝ Ուորրեն Հարդինգն ու Քալվին Քուլիջը սահմանեին հարյուր հազարավոր զինվորներ՝ որպես վերահսկողներ, նախկին օսմանյան սահմաններին անորոշ ժամանակով: Սակայն նա, ով որ ծանոթ է ամերիկյան պատմությանը, այս հնարավորությունը կհամարի ֆանտաստիկայի ժանրից:



Փափուկ ուժը, ցավոք, երբեք հաշվի չի առնվել Մերձավոր Արևելքում: Իսլամական աշխարհում, նույնիսկ գերագույն  կրոնական առաջնորդը, ինչպիսին Իսլամական պետության նորահռչակ «խալիֆ» Բաղդադին է, մտապես հենվել է աշխարհիկ ուժի վրա: 1924 թվականին Օսմանյան կայսրությունը վերացավ ոչ թե Սայքս-Պիկոյի կամ Վիլսոնյան ինքնորոշման պատճառով, այլ Առաջին աշխարհամարտի և հաջորդող Թուրք-հունական պատերազմի պատճառով, որը քայքայեց սուլթանի իշխանությունն ու հեղինակությունը: Խալիֆայության հեղինակությունը, դարձյալ կախված կլինի ոչ թե նրանից, թե արևմուտքցիները ինչ խելացի գաղափարներ առաջ կքաշեն, այլ նրա զորքերի հաջողություններից կամ անհաջողություններից: Վաղվա Մերձավոր Արևելքի սահմանները ուժով կսահմանվեն, ինչպես որ միշտ է եղել:

 

Թարգմանությունը՝ Interpress.am-ի

Նույն շարքից