Միջազգային 

Պուտինը վաղուց մահացել է. Համապաստխանո՞ւմ է իրականությանն արդյոք Լյուդմիլա Պուտինայի սենսացիոն հարցազրույցը

analitik.am

Համացանցում տարածվում է մի նյութ, որի համաձայն իբր  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան  սենսացիոն հարցազրույց է տվել գերմանական Die Welt պարբերականին:  Analitik.am-ը փորձեց պարզել, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը:  Die Welt պարբերականում նման հրապարակում չգտնվեց: Ներկայացված է նաև screenshot, որն ուղղակի   ֆոտոշոփի արդյունք է: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը, որն իբր տվել է Լյուդմիլա Պուտինան. 

 

՛՛Ցավոք, իմ ամուսինը  շուտվանից կենդանի  չէ: Ես պարտավոր եմ խոստովանել դա հրապարակավ, քանզի  այլևս չեմ կարող տեսնել, թե ինչ է կատարվում նրա անունից: Նրանք ոչնչի առջև կանգ չեն առնի: Ես վախենում եմ, որ հիմա նրանք ինձ և աղջիկներիս էլ կսպանեն, ինչպես սպանեցին ամուսնուս:

 

Մեր ընտանիքը չէր կարելի իդեալական համարվել: Երբ ես ամուսնանում էի, ես սիրահարվել էի հետախույզ-սպայի, բայց իրականությունը բոլորովին այլ էր: Պուտինը ստոր, դաժան բռնապետ էր: Նա երբեք հաշվի չէր առնում ինձ, ուղղակի չէր նկատում իմ գոյությունը: Ես պետք էի նրան միայն այն բանի համար, որ ընտանիքի առկայության վերաբերյալ տեղեկանք ցույց տար, ինչպես նաև՝ որպես իր երեխաների մայր:  Ինձ դժվար է ասել այդ մասին, բայց Պուտինն ինձ ծեծում էր, ստորացնում: Կյանքը նրա հետ ուղղակի տանջանք էր:

 


Ես փորձում էի պայքարել, մի անգամ չէ, որ ցանկացել եմ բաժանվել: Սակայն այդ մարդու համար որևէ սրբություն չկար: Ինձ լռեցնելու համար, նա ինձ հոգեբուժարան տարավ: Ես անցել եմ դժոխքի բոլոր ճանապարհներով՝ թմրանյութեր, հոգեմետ դեղեր, բռնություններ: Երկար ժամանակ ինձ փակել էին մեկուսարանում, երկար ժամանակ ես արևի լույս չէի տեսնում, մարդկանց հետ չէի շփվում: Մինչև հիմա ես դա դողալով եմ հիշում: Երիտասարդ և ինքնավստահ կնոջիս ես վերածվել էի ստվերի, իմ կամքը կոտրված էր, ես համաձայնվեցի բոլոր պայմաններին միայն  թե դուրս գայի այդտեղից:

 

 

Սակայն այն, ինչ սկսվեց նրա մահից հետո ընդհանրապես բացատրության ենթակա չէ: Նրա մոտ այդ ժամանակ դժվար շրջան էր: Ինձ, իհարկե, ոչինչ չէր պատմում,  ավելի պարփակված էր դարձել: Մահանալուց մեկ ամիս առաջ առանց զգուշացնելու մեր աղջիկներին տեղափոխեց՝ չգիտեմ էլ, թե ուր:  

 

 

Հետո նա ընդհանրապես կորեց: Գիշերը մեր տուն ինչ-որ մարդիկ եկան՝ ոմանց ես գիտեի, իսկ ոմանց առաջին անգամ էի տեսնում: Ամեն ինչ գլխիվայր շրջեցին, բոլոր թղթերը նայեցին, տան բոլոր պատերին թակեցին: Ինձ միայն մի բան ասացին. «Եթե ուզում ես ապրել՝ լռիր»: Ամուսնուս  մասին բոլոր հարցերին կարճ պատասխանում էին, որ նա գործուղման մեջ է, կարևոր խորհրդակցություն ունի և ազգային անվտանգության շահերից ելնելով ես պետք է լռեմ այդ մասին:  Մի քանի օր անց հայտնվեց նրա առաջին դուբլյորը: Հետագայում ես իմացա, որ Վլադիմիրի սպանությունը նախապատրաստվում էր դեռ մեկ տարի առաջ, նրան վերացրեցին այն ժամանակ, երբ նրա առաջին դուբլյորն արդեն ամբողջովին պատրաստ էր զբաղեցնել նրա տեղը: Արտաքինով նա շատ նման էր Պուտինին, ես ցնցված էի, բայց նա բոլորովին այլ մարդ էր: Նրանց ինչ-որ կերպ հաջողվել էր հետևել աղջիկներին և ինձ ուլտիմատումի առջև դրեցին՝  կամ ես նվիրված կնոջ դեր եմ խաղում կամ ոչ ես, ոչ աղջիկներս կենդանի չենք մնա: Ես ընտրություն չունեի: Ես նախկինում  էլ խուսափում էի հրապարակային միջոցառումներից: Լրագրողների ուշադրությունը, ինտրիգները, բամբասանքները՝ այդ ամենն ինձ հոգնեցնում էր: Սակայն օտար մարդու կին ձևանալն ավելի ահավոր էր:



Հենց այդ պատճառով էլ նրանք  ինձ համար էլ դուբլյոր պատրաստեցին, որպեսզի երբ ես ինչ-որ բան ասում կամ անում էի ոչ այնպես, ինչպես պետք էր, նա շտկեր իրավիճակը: Եթե նրանք հասցնեին իմ երկվորյակին հասցնել այս կամ այն չափի հաջող նմանության, ինձ վաղուց կսպանեին:


Մեզ հրաշքով հաջողվեց փրկվել: հայտնի պատճառներով ես չեմ կարող նշել այն մարդկանց անունները, ովքեր օգնեցին մեզ փրկվել այդ դաժան վիճակից և թաքնվել:  «Ամուսնալուծությունը»  իմ փրկությունն էր: Այժմ ես բնակվում եմ արտասահմանում, ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց ահավոր է տեսնել, թե ինչ է կատարվում Ռուսաստանում՛՛:



 


Նույն շարքից