Քաղաքականություն 

Ինչի մասին են իրականում Մոսկվայում խոսել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները

analitik.am

 

Հունիսի 2-ին, Մոսկվայում եռակողմ խորհրդակցությունէ տեղի ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հայտնվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում իրավիճակի դեէսկալացիայի ուղիներին:

Աղբյուրները նաև հայտնել են, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ խորհրդակցությանը խոսվելու է նա գերիների մասին, ինչի մասին ռուսական գործակալությունը որևէ բան չի գրել:

 

Նույն շարքից