Հասարակություն Տեսանյութեր 

Հատել են առողջ ծառերն ու փոխարենը տնկել պատվաստված սակուրաներ

analitik.am
«Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում Երևանում շարունակվող ծառերի զանգվածային հատումների հետևանքների և վտանգների մասին քննարկման ժամանակ «Արթուր Թարխանյան մշակութային կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Անահիտ Թարխանյանը, անդրադառնալով Կասկադում հատված շուրջ 33 ծառերի խնդրին և սակուրա տեսակի ծառերի առանձնահատկություններին, ասաց․
 
«Սակուրան գեղեցիկ ծառ է։ Այն աճում է Ճապոնիայում։ Նրա բնակլիմայական պայմանների առանձնահատկությունը օդի խոնավությունն է։ Մենք բերում ենք այս ծառը, որը չի կարող աճել ու ապրել ՀՀ պայմաններում և ասում ենք, որ գեղեցիկ ծառ կդառնա։ Նախ` դա այն սակուրան չէ, որը մեզ ցույց են տալիս ինտերնետով։ Դրանք փոքրիկ թփեր են՝ պատվաստած, մեկ-երկու մետրանոց, որի գլխին թփեր են պատվաստել։ Այն երբեք մեծ ծառ չի դառնա։ Սարյան փողոցում՝ «Մոն Ամի» խանութի դիմաց տնկված են հինգ սակուրա, որոնք տասը տարեկան և ավելի ծառեր են։ Ամեն օր տեսնում եմ, թե խանութի աշխատակիցներն ինչպիսի ջանքեր են կիրառում, որ այդ ծառերն ապրեն, չչորանան․ ջրցան են անում, խոնավեցնում են միջավայրը, որ ծառերը դիմանան։ Արդեն 15 տարեկան ծառեր են, իրենց ճյուղերը մեկ մետրից ավել չեն բացվել»։

Նույն շարքից