Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Կընտրվի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

analitik.am

Հունիսի 9-ին աշխատանքները կսկսի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը: Այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, կանդրադառնա Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին:

Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, ուսանողական և ուղեկից միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

Նույն շարքից