Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, որոնք որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում. Ալեն Սիմոնյան

analitik.am

Այո՝ Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որտեղ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը կնոջ, դստեր եւ 12 հոգանոց պատվիրակության հետ Լոնդոնում է, որտեղից բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել:

«Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, որոնք որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:

Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը ցավոք մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխարհով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերվում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ:

Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում»:

Նույն շարքից