Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ է Երևանի քաղաքապետարանում պաշտոն ստացած Վահան Պապիկյանը

analitik.am

Վահան Պապիկյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական նիստի ժամանակ:

Նշենք, որ Պապիկյանը մինչ այս հասցրել է աշխատել մի շարք պետական մարմիններում՝ իր կարիերան սկսելով 2002 թվականից: Նրա վերջին պաշտոնը եղել է ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնը:

Մինչ այդ նա հասցրել է աշխատել որպես վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ: Աշխատել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի «Հայպետհողշին նախագծային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում, Երևանի քաղաքապետարանում, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:

Նույն շարքից