Բարի օր Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

«Փոսի Տիկոն» ընդունում է իր իշխանության իմպոտենտությունը

analitik.am

Եթե ուզում ես իմանալ, թե ինչ է մտածում մարդը, պետք է նրան լսել զայրույթի պահին: Այդ հոգեվիճակում մարդը չի կարողանում կառավարել իմ էմոցիաները, խոսքը, ասել այն, ինչ ցանկանում է, այլ ասում է այն, ինչն իրականում կա: Հայտնի ճշմարտության զոհը դարձավ նաև Տիգրան Ավինյանը՝ այսուհետ «Փոսի Տիկոն», իսկ թե ինչու նա դարձավ «Փոսի Տիկո», կբացատրենք ստորև:

Երևանի քաղաքապետարանում հունիսի 12-ին գործակարգավարական նիստում քաղաքապետի աթոռին տիրացած փոխքաղաքապետը չի կարողացել զսպել էմոցիաները, երբ զեկուցվել է նիստի ամենաչարչրկված հարցերից մեկը: Խոսքը մասնավորապես վերաբերում է փողոցների փոսերին: Տրամաբանական է, որ Երևանի ընտրություններում իշխող ուժի թեկնածու քաղաքապետի տեղակալին այս հարցը հատկապես հետաքրքրում է, քանի որ այն տեսանելի է բոլորի համար: Այդ հարցում քաղաքապետարանի թերացումը հնարավոր չէ ծածկել, ինչպես հնարավոր է անել շատ այլ հարցերում, հետևաբար Ավինյանի համար հարցի լուծումը կյանքի-մահու հարց է:

Ձախողված պարետն ափերից դուրս է եկել նիստի ժամանակ, երբ զեկուցել են, որ փոսալցման աշխատանքները ոչ միայն չեն ավարտվել, այլ նաև երկու վարչական շրջաններում պայմանագրի խզում է տեղի ունեցել դրանք կատարող ընկերությունների հետ ու կրկին պետք է մրցույթ հայտարարվի: Ավինյանը զայրույթի պահին անկախ իր կամքից ընդունել է իր իշխանության իմպոտենտությունը՝ հայտարարելով, որ անգամ փոսերը չեն կարողանում լցնել, սակայն մտածում են մետրոյի կայարան կառուցելու մասին: Հետո հասկանալով, որ սխալ բան է ասել, մտել է դերի մեջ ու կարգադրել պատասխանատու պաշտոնյաներին թեկուզ անձամբ գնալ ու լցնել այդ փոսերը, բայց այլևս իրեն չզեկուցել, որ հարցը լուծված չէ: Հաշվի առնելով այն, որ Տիգրան Ավինյանն էլ է գիտակցում, որ իրենց իշխանության համար ամեն գնով փոս լցնելն էլ է մեծ ձեռքբերում, որոշեցինք նրան կնքել «Փոսի Տիկո» մականունով՝ մաղթելով նրան հաջող ընթացք փոսերը լցնելու գործընթացում:

Նշենք, Ավինյանը Նիկոլ Փաշինյանի արժանի թիմակիցն է: Նա այս կամ այն չլուծված հարցի համար մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն: Եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում մեղավոր են նախկինները, Ավինյանի դեպքում դա չի կարող աշխատել, քանի որ Երևանում արդեն 5 տարի իրենց իշխանությունն է, իսկ փոսերն առաջացել են ոչ թե 5 տարի առաջ, այլ առաջանում են ամեն տարի, հետևաբար ամենամյա աշխատանքի անհրաժեշտություն կա: Հետևաբար,ով է առաջին մեղավորը, եթե ոչ Տիգրան Ավինյանը, եթե հենց նա է Երևանի փաստացի քաղաքապետը:

«Փոսի Տիկոն» մի հարցով էլ է Նիկոլ Փաշինյանի լավագույն աշակերտներից մեկը: Նա կարողանում է ճիշտ պահին դերասանական խաղ սկսել ու ղեկավար խաղալ՝ ցույց տալով, թե կարողանում է հարցեր լուծել:

Ի դեպ, պարզվում է, որ քաղաքապետարանի աշխատակիցները բանի տեղ չեն դնում նաև փակ հանդիպումների ժամանակ Ավինյանի ասածները, ինչը խոստովանեց հենց ինքը:

Հավելենք, որ քաղաքապետարանի ներկայիս կառավարիչների իմպոտենտությունը հաստատվեց նաև մեկ այլ հարցով: Հունիսի 12-ին պարզվեց, որ քաղաքապետարանը տապալել է Նոր Նորքի ավտոբուսի դեպոյի կառուցման մրցույթը: Այն չի կայացել, քանի որ մասնակից չի եղել: Մասնակից չլինելու պատճառները քաղաքապետարանում չգիտեն, իսկ մենք կարող ենք ենթադրել, որ կամ քաղաքապետարանը միտումնավոր տապալում է մրցույթը հետո մեկ անձից գնում անելու համար, կամ ուղղակի չեն կարողանում պատշաճ կազմակերպել 2 միլիարդ արժողությամբ մրցույթ:

Ինչևէ, մենք լիահույս ենք, որ «Փոսի Տիկոն» գոնե կհասցնի Երևանի փոսերը լցնել մինչև սեպտեմբեր:

Նույն շարքից