Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Ազգային ժողովում ուշագրավ բան տեղի ունեցավ

analitik.am

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով ձայն խնդրեց ու հատուկ նշեց, որ իշխող խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով: Ձեռնպահ քվեարկեց Պատիվ ունեմ խմբակցությունը:

Հայկ Կոնջորյանի այս քայլին թերևս կարելի կլիներ նշանակություն չտալ, եթե նա նույնը չաներ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի ներկայացրած մյուս նախագծի քվեարկությունից առաջ: Խոսքը վերաբերում է Լիլիթ Գալսստյանի ու Էլինար Վարդանյանի ներկայացրած տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Այս դեպքում էլ Կոնջորյանը հատուկ հայտարարեց, որ ՔՊ խմբակցությունն այդ նախագծին ևս կողմ կքվեարկի:

Այս նախագիծն ընդունվեց 90 կողմ, 6 ձեռնպահ ձայներով: Ձեռնպահ քվեարկեց կրկին Պատիվ ունեմ խմբակցությունը:

 

Նույն շարքից