Բարի օր Հայաստան Հասարակություն 

Տիգրան Ավինյանը սպառնո՞ւմ է Երևանի բնակիչներին

analitik.am

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցումը աստիճանաբար, բայց հստակ քայլերով դառնում է Երևանի քաղաքապետարանի ու նաև Տիգրան Ավինյանի ճիտին պարտքը:

Հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ քաղաքապետարանն իր առաջարկը վերջնական ձևակեպել է քաղաքացիներին և տեղեկացրել հնարավոր գործողությունների մասին, եթե այդ տարբերակից հրաժարվեն: Այս անգամ ձախողված պարետը որևէ խոսք չի ասել: Ամենայն հավանականությամբ, նրան ինչ-որ մեկը զգուշացրել է, որ պետք չէ Երևանում սպասվելիք ընտրություններից առաջ կտրուկ քայլերի գնալ, ինչպես նաև բարձրագոչ հայտարարություններ անել ու սպառնալ քաղաքացացիներին, ինչպես արեց օրեր առաջ:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ օրեր առաջ. Երևանի քաղաքապետարանում նախորդ գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը ոչ ուղղակի, բայց կարելի է ասել սպառնաց քաղաքացիներին հանել տներից ու թողնել առանց տանիքի: Երբ Երևանի փոխքաղաքապետ Սիմոնյանը զեկուցեց, որ խնդիր ունեն բնակիչների 100 տոկոսի համաձայնությունը ստանալու հետ, Ավինյանն ասել է, որ ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքում պատանդ մնան՝ հավելելով, որ պետք է գերակա շահի մասին նախագիծը պատրաստեն:

Նրա խոսքերով, դա պետք է արվի այն գործողություններին զուգահեռ, որոնք հիմա արվում են: Այսինքն, պարզ լեզվով ասած, քաղաքապետի տեղակալը սպառնացել էր քաղաքացիներին գերակա շահի միջոցով դուրս հանել տներից, եթե վերջիններս իրենց կամքով չընդունեն քաղաքապետարանի այսօր առաջարկվող պայմանները: Իսկ քաղաքապետարանի պայմանը 402 հազար դրամն է 1 ք/մ-ի համար: Բնակիչներն իրենց հերթին պնդում են, որ չեն կարող առաջարկվող գումարով բնակարան ձեռք բերել ու չեն պատրաստվում նահանջել՝ պնդելով, որ իրենց շենքերը չեն կարող գերակա շահ ճանաչվել:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում շենքերից մեկի բնակիչը քաղաքապետարանին է մեղադրել իրենց պատանդ պահելու մեջ: Քաղաքացիները պնդում են, որ 2 շենքերից առնվազն 2 տասնյակ ընտանիք դեմ են քաղաքապետարանի առաջարկած պայմաններին: Մարդիկ նախընտրում են մնալ վտանգավոր շենքերում, քան՝ առանց տանիք:

Ինչպես արդեն հայտնեցինք, այս անգամ թեմայի վերաբերյալ զեկուցման ժամանակ Ավինյանը որևէ բառ չասաց: Չի բացառվում, որ նա մինչև սեպտեմբեր լռի, կամ խոսի անհամեմատ ավելի զուսպ, իսկ ահա սեպտեմբերից հետո, եթե ընտրվի, արդեն սկսի անել այն, ինչ սպառնում էր օրեր առաջ: Այն է՝ գերակա շահի անվան տակ հանել մարդկանց իրենց տներից:

Ի դեպ, սա առաջին անգամը չէր, որ Ավինյանը նման քամահրանքով էր խոսում սույն շենքերի բնակիչների մասին: Շաբաթներ առաջ նա հորդորել էր քաղաքացիներին չկարծել, թե լոտո են շահել:

Նույն շարքից