Լրահոս Ռազմական Քաղաքականություն 

Ֆրանսիան Հայաստանին 50 զրահապատ փոխադրիչ կմատակարարի

analitik.am

Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ կմատակարարի։ Մատակարարումների մասին հարցազրույցներից մեկում այս մասին հայտարարել է Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին։

Մատակարարումների ժամկետների և ժամանակացույցի մասին չեն հայտնում։

Զրահապատ մեքենաների մատակարարումների մասին տեղեկություններ բաց աղբյուրներում սկսեցին հայտնվել դեռ մայիսի կեսերին։ Սակայն ֆրանսիական կողմից մեկնաբանություններ չկային։

Դյուպյուիի խոսքով` հիշատակված մեքենաներից բացի, քննարկվում է նաև Հայաստանի կողմից ֆրանսիական Arquus ընկերության արտադրության Bastion և Sherpa զրահամեքենաների ձեռքբերման հնարավորությունը։

Կենտրոնի ղեկավարը հավելել է, որ պաշտպանության ոլորտում հայ–ֆրանսիական համագործակցությունը կակտիվանա Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կից ռազմական կցորդի առաջիկա նշանակմամբ։

Կցորդի նշանակման մասին դեռ ապրիլին կայացած իր հայաստանյան այցի ժամանակ հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

VAB MK3 - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023

Աղբյուր՝ armeniasputnik.am

Նույն շարքից