Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Կին թիկնապահը թույլ չի տվել լրագրողներին՝ Նիկոլ Փաշինյանին թիկունքից «զում» անել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը նոր բարձունքներ է նվաճում՝ ամրապնդելով իր տեղը հակաժողովրդավարական երկրների բարձրագույն լիգայում։ Նիկոլ Փաշինյանը 30 տարվա ընթացքում կառավարության միակ ղեկավարն է, որի՝ ԱԺ այցելության ժամանակ անվտանգության աշխատակիցները հսկում են նաեւ լրագրողների օթյակից։ Երեկ կին թիկնապահը թույլ չտվեց լրագրողներին՝ վարչապետին թիկունքից «զում» անել՝ մոտեցրած նկարել, ասելով, թե իրավունք չունենք։

Ընդհանրապես, Փաշինյանի այցերի ժամանակ ԱԺ-ն բերվում է համար 1 դրության, եւ աննախադեպ՝ անվտանգության մի քանի տասնյակ աշխատակից է ներխուժում խորհրդարան։ Երեկ կառավարության գրեթե բոլոր անդամները դահլիճ մտան «նախագահական» մուտքից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից