Բարի օր Լրահոս Հասարակություն 

Երբ կլինեն գործողություններ, ես պատրաստ եմ իմ ընկերների, հարազատների, համակիրների հետ լինել ամենադժվար և վտանգավոր կետում. Նարեկ Մալյան

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բաց նամակով դիմեց Բայդենին, Պուտինին, Մակրոնին խնդրելով ստիպել դիկտատորին բացել Արցախի կյանքի ճանապարհը: Բաց նամակն ամբողջությամբ իմ պատին է, սակայն որքանով ես եմ հասկանում այս խնդրանքը վերջին միջոցն է, որին տրամաբանորեն պետք է հաջորդի հայկական ամբողջ հասարակաքաղաքական դաշտի համախմբումը և թուրքերին Հայաստանից վռնդելուն ուղղված երկար սպասված կտրուկ գործողությունները:

Սերժ Սարգսյանը Արցախի բլոկադայի երկու հիմնական մեղավորների է նշում՝ փորձառու դիկտատորը (Ալիև) և անլուրջ, անկարողը (Փաշինյան) միասին պատասխանատու են Արցախում գերության մեջ հայտնված, սովամահ լինող մարդկանց ճակատագրերի համար: Այդ երկուսը միահամուռ ուժերով Հայաստանի հանրությանը սպառնում են պատերազմով:

Երբ կլինեն գործողություններ, ես պատրաստ եմ իմ ընկերների, հարազատների, համակիրների հետ լինել ամենադժվար և վտանգավոր կետում, պատրաստ եմ իմ ձեռքերով թշնամու և դավաճանի կոկորդից բռնել և սեղմել այնքան, որ խռխռոցը լսվի, պատրաստ եմ անձամբ լինել դավաճանների դահիճը, պատրաստ եմ կատաղի և անզիջում կռիվ տալ առանց հետ նայելու:

Կռիվ տալ և անպայման հաղթել էս շակալներին:

Առայժմ այսքանը, հետո ավելի մանրամասն կխոսենք:

Նարեկ Մալյան

Նույն շարքից