Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի 500 միլիոնանոց «թունավոր գաթան»՝ Տիգրան Ավինյանին

analitik.am

Открыть фото

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է դրամահավաք կազմակերպել: Արդեն այսօր հայտնի դարձավ, որ կայացած դրամահավաքում իշխող ուժին հաջողվել է հավաքել 506 532 950 ՀՀ դրամ: Քանի որ այդ դրամահավաքը կազմակերպվել էր հատուկ ընտրություններին ընդառաջ, ենթադրվում է, որ այդ ամբողջ գումարն օգտագործվելու է իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակն ապահովելու համար:

ՔՊ-ն նվիրատուների անունները չի հրապարակել, ուստի փաստերով դեռ հնարավոր չէ խոսել այն մասին, թե ովքեր են այդ գումարը փոխանցել իշխող ուժին, սակայն կա մի հետաքրքիր հանգամանք, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Նույն պաշտոնական հաղորդագութան համաձայն, այս հսկայական գումարը ՔՊ-ին փոխանցել է 987 նվիրատու: Ստացվում է, որ միջինում ամեն նվիրատու ՔՊ-ին փոխանցել է ավելի քան 513 հազար դրամ: Հաշվի առնելով այն, որ շատ նվիրատուներ չէին կարող միջինին գոնե մոտ գումար փոխանցել՝ հասկանալի է դառնում, որ եղել են նվիրատուներ, որոնք խոշոր գումարներ են փոխանցել: Ենթադրվում է, որ նման նվիրատուների շարքերում կարող են լինել նաև գործարարներ: Իսկ ինչու պետք է այս կամ այն գործարարը գումար նվիրաբերի իշխող ուժին:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ձիու քայլ է անում իր կուսակցության հաղթանակի համար: Թեկնածուի հարցն այստեղ էական չէ: Տիգրան Ավինյանի փոխարեն թեկնածու կարող էր լինել իշխող ուժից ցանկացած մեկը՝ Հովիկ Աղազարյանից մինչև Արփի Դավոյան: Նիկոլ Փաշինյանի խնդիրն է ապահովել իր կուսակցության հաղթանակը: Դա օդի ու ջրի նման անհրաժեշտ է Փաշինյանին, որպեսզի նա 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների օրինակով կարողանա հայտարարել, որ մարդիկ վստահում են իշխանություններին, ուստի ինչ ուզեն, կարող են անել, ինչ որոշում ցանկանան, կարող են կայացնել, այդ թվում՝ Արցախի հարցում:

Սակայն, եթե ՔՊ-ի նվիրատուների ցանկում կան խոշոր գործարարներ, Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի համար կամա թե ակամա վտանգավոր թակարդ է լարում: Բանն այն է, որ այդ գործարարները Ավինյանի ենթադրյալ ընտրվելուց հետո ինչ-որ բան պետք է ստանան իրենց տված գումարների դիմաց: Իսկ այդ ինչ-որ բանը պետք է տա հենց Տիգրան Ավինյանը, այն կարող է լինել օրինակ՝ շինթույլատվություն: Աջուձախ գործարարների լավության տակից դուրս գալն իր հերթին հետագայում լուրջ գլխացավանք է լինելու Տիգրան Ավինյանի համար: Մի կողմից նա չի կարողանալու մերժել, մյուս կողմից դրանք լինելու են հետագա հնարավոր քրեական գործերի հիմքեր, ինչով կապվելու են ոչ միայն Ավինյանի ձեռքերը, այլ նաև՝ բերանը:

Հայկ Մարությանի պատմությունը շատ լավ օրինակ է Նիկոլ Փաշինյանի համար: Նա չի կարող երկրորդ անգամ թույլ տալ իր հրապարակային տապալումն ու խայտառակ լինելը: Իսկ մինչ այդ երևանցիները պետք է պատրաստ լինեն ամեն քայլափոխի տեսնել Ավինյանի պատկերով պլակատները:

Նույն շարքից