Լրահոս Տնտեսություն 

Լավրովը հայտնել է «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները պայթեցնելու փորձերի մասին

analitik.am

Ռուսաստանը տեղեկություններ ունի Սև ծովի հատակով անցնող «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները պայթեցնելու փորձերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բանգլադեշի Հանրապետությունում ՌԴ դեսպանատանը։

«Փորձ է արվել հարձակվել ռազմանավերի վրա, որոնք պարեկում էին «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարի երթուղին։ Սև ծովի այս տարածքներում պարեկություն է սկսվել, քանի որ տեղեկություններ կան, որ դրանք փորձում են պայթեցնել այնպես, ինչպես պայթեցրել են «Հյուսիսային հոսքերը»»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է Լավրովի խոսքերը։

Նույն շարքից