Բարի օր Լրահոս Հասարակություն 

Երևանում տրանսպորտն աշխատելու է առավոտյան 6:30-ին մինչև գիշերը ժամը 1-ը, կառուցվելու են ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ. Մեսրոպ Առաքելյան

analitik.am

Մենք խոստանում ենք, որ Երևանում կառավարումը ստանձնելուց հետո շատ կարճ ժամանակում՝ 2 տարի հետո, այլևս նման տեսանյութեր չենք տեսնելու: Հանրային հեռուստաընկերության եթերում հեռուստաբանավեճի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը՝ խոսելով մայրաքաղաքում տրանսպորտից բողոքող քաղաքացիների մասին:

Առաքելյանն ասաց, որ քաղաքային տրանսպորտի բարեփոխման կարևոր ցուցիչը լինելու է հետևյալը՝ քաղաքային տրանսպորտին քաղաքացին սպասելու է առավելագույնը 8 րոպե, յուրաքանրյուր կանգառ բնակելի կամ հասարկական հատվածից ունենալու առավելագույնը 600 մետրի հեռավորություն, տրանսպորտն աշխատելու է առավոտյան 6:30-ին մինչև գիշերը ժամը 1-ը:

Նա կարևորեց նաև ճոպանուղու ներդրումը՝ նշելով, որ աշխարհի մի շարք քաղաքներ պատրաստվում են անցում կատարել դրան:

Խցանումների վերացման համար «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է կառուցել մեծ օղակ, ինչպես նաև ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ, ինչի մասով արդեն բանակցում են հարավկորեական ընկերոթյան հետ: Ընդամենը 2-3 ամիս հետո Երևանում կտեղադրվեն առաջին վերգետնյա ավտոկայանատեղիները:

Նույն շարքից