Լրահոս Հասարակություն Պատահարներ 

Գյուղի գերեզմանատնից գողացել են հանգուցյալի շիրմաքարը

analitik.am

Դեկտեմբերի 10-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 44-ամյա Էդգար Մ.-ն և հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից միչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող գերեզմանատնից գողացել են պապիկի շիրմաքարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից