Լրահոս Հասարակություն Պատահարներ 

Նորատուսցիների ու ջրային պարեկների միջև բախում է եղել, գյուղում արտակարգ վիճակ է

analitik.am

24News-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում,
ցերեկը ջրային պարեկների ու գյուղացիների միջև ծեծկռտուք է եղել այն բանից հետո, երբ նորատուսցիները փորձել են Սևանում ձուկ բռնել։ Առավոտից ոստիկանության ներքին զորքերի անձնակազմը հերթապահում է գյուղում:

Տեղեկություններ կան, որ գյուղացիները պատրաստվում են Սևան-Երևան մայրուղին փակել, այդ իսկ պատճառով էլ ոստիկանները գյուղից չեն հեռանում, կուտակում են նոր ուժեր։

24News-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ,վերջինս հերքեց թե որևէ միջադեպ է տեղի ունեցել:
«Ոչ մի պարեկայինի չեն ծեծել, ոստիկանությունն էլ գյուղում չէ»,- ասաց մարզպետը:

Կապ ենք հաստատել տեղի ունեցած միջադեպի հետ կապված ՆԳՆ ոստիկանություն, որտեղից հայտարարեցին, թե
«Ոստիկանությունը հասարակական կարգ է պահպանում, ջրային պարեկները հետևում են նաև ձկնորսության արգելքի պահպանմանը»՝ հրաժարվելով տալ այլ տեղեկատվություն։

Նույն շարքից