Լրահոս Հասարակություն Պատահարներ 

Fly One Armenia-ի բորտուղեկցորդներն ինքնաթիռի սրահում 5000 դոլար պարունակությամբ դրամապանակ են գտել

analitik.am

Fly One Armenia ավիաընկերության բորտուղեկցորդներն ինքնաթիռի սրահում գտել են դրամապանակ, որի մեջ եղել է 5000 դոլար:

Այս մասին տեղեկացրել է ավիաընկերությունը։

Fly One Armenia-ից մանրամասնում են, որ բորտուղեկցորդները դրամապանակը գտել են դեկտեմբերի 1-ին FlyOne Armenia 3F 316 Մոսկվա-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի սրահում:

Հայտնաբերված գումարն անմիջապես փոխանցվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայություն։

Նույն շարքից