Լրահոս Պատահարներ 

Պրահայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի․ կրակ բացողը չեզոքացվել է

analitik.am

Պրահայի համալսարանում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան երեք տասնյակ մարդ վիրավոր է, գրում է չեխական լրատվամիջոցը։

Կրակ բացողին ոստիկանները սպանել են, մեկ այլ տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։

Որոշ ուսանողներ կրակոցների ժամանակ թաքնվել են լսարաններում և շենքի տանիքիներին։

Նշվում է, որ Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը միջադեպի կապակցությամբ ընդհատել է աշխատանքային այցը Ֆրանսիա և շտապ վերադառնում է։ Կառավարությունը կրակոցների հետ կապված արտահերթ նիստ կգումարի ժամը 21: 00-ին:

Նույն շարքից