Լրահոս Պատահարներ 

Էջմիածնում ինքնասպան է եղել ԱԱԾ աշխատակիցը․ Shamshyan

analitik.am

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. ավտոտնակում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին։

Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում գտնվող ավտոտնակում տղամարդու կախված դի կա:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակի տանիքից պարաններով կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Գ. Թ-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, և տղամարդը աշխատում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնում:

Նույն շարքից