Լրահոս Պատահարներ 

Թբիլիսիի օդանավակայանը չի կարողացել ընդունել մի քանի չվերթ, այդ թվում՝ Երևանից

analitik.am

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթ իրականացնել, հայտնում է Newsgeorgia-ն։

Մոսկվայից չվերթն իրականացնող Georgian Airways ավիաընկերության օդանավը վայրէջք է կատարել Քութայիսում։

Երեւանից (Air Dilijans), Բաքվից (AZAL) եւ Թեհրանից (Qeshm Air) թռչող ինքնաթիռները վերադարձել են։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակի վատթարացման մասին։ Մինչեւ շաբաթվա վերջ Թբիլիսիում գիշերը կդիտվի ցրտահարություն: Քաղաքում տաքացում է սպասվում հաջորդ շաբաթվա կեսերին։

Նույն շարքից