Լրահոս Պատահարներ 

Այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել

analitik.am

Այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եւ տեսանյութ հրապարակել եդեպքի վայրից:

«Բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Այս ճանապարհահատվածում պատշաճ սպասարկում չիրականացնելու հետևանքով տուժում են մեր քաղաքացիները։

Նույն իրավիճակն է միջպետական այլ ճանապարհների դեպքում, ինչին շուտով կանրադառնամ առավել մանրամասն։

Նշեմ, որ կապիտուլյանտի շարասյունը ևս անցնում է այս ճանապարհահատվածով՝ ականատես լինելով խայտառակ իրավիճակին»,- գրել է նա։

Նույն շարքից