Լրահոս Հասարակություն Պատահարներ 

Սյունիքում 77 մեքենա է դուրս բերվել արգելափակումից․ 89 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

analitik.am

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

«Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից