Լրահոս Պատահարներ 

Ծիծեռնակաբերդի խճուղում փոշեկուլ-ավտոմեքենան կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է

analitik.am

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Ռազմիկ Ս.-ն ՍКМ մակնիշի փոշեկուլ-ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է, գրում է Shamshyan-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ կողաշրջված փոշեկուլ-ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից