Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Էլէներգիայի թանկ սակագինը կփոխհատուցվի տրանսպորտային ու հարկային տուգանքներից. Armtimes.com

analitik.am

«ՀԵՑ-ի փոխարեն ինչի՞ պետք ա ես անեմ նվիրատվություն, հո՞րս կողմից ա բարեկամ, թե՞ մորս». ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսպես է արձագանքե Armtimes.com-ի հարցին, թե պատրա՞ստ է նվիրատվություն անել՝ ՀԵՑ-ի ճեղքվածքը փակելու և թանկ էլեկտրաէներգիան փոխհատուցելու համար:

«Ո՞վ է ասում, որ մենք պետք է ՀԵՑ-ի փողը վճարենք»,-հարց ուղղեց հանրապետականը:

Ինչպես հայտնի է, կառավարությունը չի նշում, թե ինչ միջոցներից է 6 ամիս փոխհատուցելու էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց պահանջվող 24 մլրդ դրամ գումարը (մոտ 50. 8 մլն ԱՄՆ դոլար): Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել է, թե փոխհատուցումը կլինի ոչ թե բյուջետային, այլ արտաբյուջետային միջոցներից:

«Կառավարությունն ասում է, որ վճարելու է արտաբյուջեից, իսկ արտաբյուջե նշանակում է, որ պետական բյուջեի ծախսային բոլոր հոդվածները կատարվելու են: Որևէ տեղից ոչ մի բան չի կրճատվելու: Գումարների թափանցիկ հոսքը երևալու է»,-վսատահեցրեց Այվազյանը՝ շարունակելով, որ արտաբյուջետային միջոցները ձեւավորվում են նվիրատվություններից և այլ աղբյուրներից. «Օրինակ, մեքենաների խախտումների տուգանքների գումարներն են գնում արտաբյուջե որոշակի մասով: Արտաբյուջե են գնում նաև հարկային մարմինների կողմից տույժ-տուգանքները: Պետական մարմինների տնտեսումները և այլն»:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում

Նույն շարքից