Հոգեբանի անկյուն 

Ժեստեր, որոնք կօգնեն հասկանալ արդյոք գրավո՞ւմ ես տղամարդուն

analitik.am

Շատ աղջիկներ կարծում են, որ դժվար է կռահել արդյոք դո՞ւր է գալիս տղային, թե՞ ոչ: Բայց իրականում այդան էլ դժվար չէ հասկանալ դա: Կան ժեստեր, որոնք օգնեն քեզ կռահելու` արդյոք գրավո՞ւմ ես տղամարդուն: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միջին վիճակագրական տվյալներով տղամարդիկ օգտագործում են 10 ժեստ, չնայած դրանք ավելի շատ են: Իսկ կանայք միջինում տիրապետում են 52 ժեստերի:


Այսպիսով`

  • Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում եւ իջնում է: Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասսաների, սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում:
  • Եթե դու դուր ես եկել տղամարդուն նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է: Ինչպես սա, այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում:
  • Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ հակառակը կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից : Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը:
  • Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է «Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար»: Կամ նա կարող է մազերը ուղղել, այս ամենը ինքնաբերաբար է ստացվում:Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է , որ դու հետաքրքրում ես նրան եւ  նա փորձում է լավագույնս դրսեւորել իրեն:
  • Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթեւակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է եւ նշանակում է որ դու հետաքրքիր ես նրա համար:
  • Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ եւ մի փոքր ուղղված դեպքի քեզ,  նրա մկանները լարված են եւ նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:
  • Նա անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը:
  • Նա կանգնած է ոտքերը լայն բացած ձեռքերը գոտու վրա կամ, ավելլի ներքեւ  գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը:
  • Նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ: Ներվային շարժումներ է անում: Սա նշան է, որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս:
  • Եթե դու դուր ես գալիս նրան, նա կփորձի հնարավորինս մոտ նստել քեզ կամ երբ ոտք ոտքին է դնում, վերեւի ոտքը ուղղված կլինի դեպի քեզ:
  • Քո հետ խոսելուց նա սկսում է շփել ճակատը, անընդհատ շփում է դեմքը: Բանն այն է, որ երբ մենք հուզվում ենք մեր մաշկը շատ զգայուն է դառնում եւ դա մեզնից կախված չէ: Ուշադիր եղեք սա շատ խոսուն ժեստ է:
  • Երբ դուք միասին քայլում եք նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, սա նշանակում է որ նա չի ուզում քեզ կորցնել եւ պաշտպանել:
  • Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը եւ այլ… այս ժեստը շատ բանի մասին է խոսում «դուք նրա կինն եք եւ այն ինչ նրան է պատկանում նաև քոնն է»: Դժվար թե գտնվի մի այնպիսի տղամարդ, որ քո ուսին տեսնելով ուրիշի պիջակը ուրախանա: Եթե նույնիսկ դուք շատ եք մրսում չարժե օգտվել ուրիշ տղամարդու օգնությունից, եթե իհարկե չես ուզում խանդ առաջացնել նրա մոտ: Բայց սա արդեն այլ թեմա է:

Նույն շարքից