Բարի օր Հասարակություն 

Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման

analitik.am

Երեւանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում նախագահող դատավոր Սուսաննա Գզոգյանը հրապարակեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դատավճիռը:

Ըստ այդմ՝ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ ընտրել ազատազրկում մեկ տարի ժամկետով, հաշվակցել նաեւ նրա անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը ու վերջնական պատիժ սահմանել 5 ամիս 7 օր ժամկետով:

Հիշեցնենք, որ այսօր մեղադրող դատախազը միջնորդել էր 3 տարի 3 ամիս ազատազրկում Մալյանին:

«Էս պետությունը հայկական չէ այլևս»,- վճռի հրապարակումից ասաց Նարեկ Մալյանն ու հեռացավ նիստերի դահլիճից:

Նույն շարքից