Հասարակություն 

Ոչ մի դատավոր չի կարող հեղինակություն ձեռք բերել «օրենքի ուժով», այն բարոյական հատկանիշ է. Մելիքյան

analitik.am

Ոչ մի դատավոր չի կարող հեղինակություն ձեռք բերել «օրենքի ուժով»։ Այն պարզ պատճառով, որ հեղինակությունը ոչ թե իրավական, այլ բարոյական հատկանիշ է։ Այդ մասին գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Ուստի հեղինակությունը ձեռք են բերում ուղղամտությամբ ու արդարամտությամբ, ողջ հոգով ու ողջ սրտով ու ողջ զորությամբ ու ողջ իմաստությամբ իրավունքի պատվարը լինելու կամքով։

Միևնույն ժամանակ, «օրենքի ուժով» դատավորի մուրճ ու պատմուճան ստացած յուրաքանչյուրն ունի շանսի ստանալու իրավունք։ Ու տա՛ Աստված, որ էդ շանսն օգտագործի։

Իսկ եթե էդ շանսը վերջնականապես կորսված է, ապա մարճ-պատմուճան ստացածն այնուհետ կարող է «դատավոր» համարվել միայն այնքանով, որքանով Ռամզեսի մումիան կարող է համարվել փարավոն»,- նշել է նա։

Նույն շարքից