Գլխավոր Ռազմական 

Մեղրիում ողբերգական վթարի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20-ը՝ վիրավորվել

analitik.am

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։

ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ մանրամասներ է հաղորդել Մեղրիում կյանքեր խլած վթարի հետևանքով վիրավոր զինծառայողների վիճակից․

«Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից