Իրավական Հասարակություն 

Սա ոչ թե Նարեկ Մալյանի վերդիկտն է, այլ դատավորի․ Ռուբեն Մելիքյան

analitik.am

Տեղի ունեցավ վերդիկտի հրապարակում, որքան էլ կանխատեսելի էր՝ միշտ հույս կար։ Այս մասին հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց նրա պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ սա իրականում դատավորի վերդիկտն էր, այլ ոչ թե Մալյանի։

«Դատավորին միշտ պետք է շանս տալ։ Ես սա համարում եմ ոչ թե Նարեկ Մալյանի վերդիկտը, այլ դատավորի վերդիկտը, այսուհետ կարող ենք ասել այս գործով ողջ պատասխանատվությունը կրում է Գզոգյանը»,- ասաց նա։

Պաշտպանը նաև անդրադարձավ մեղադրանքի կողմին, ով միջնորդեց Մալյանին ազատազրկել 3 տարի 3 ամիս ժամկետով։

«Ի՞նչ է ասում մեղադրողը, նախատեսված է 1-4 տարի ժամկետոով սանկցիա և առկա է մեղմացնող հանգամանք, առկա չէ ծանրացնող հանգամանք։ Եթե մենք մաթեմատիկական կանոններով ենք նայում, կիսում են 1-4-ը ստացվում է 2,5 տարի, և եթե մեղմացնող հանգամանք է լինում, նվազեցնում են։ Չհասկացա, թե ինչու ոչ թե 2,5 տարոուց ավելի քիչ ժամկետ առաջարկեց, այլ ավելի շատ։ Այն, որ իրավաբանություն այս գործում չկար, գիտեինք, որ մաթեմատիկայի հետ խնդիրներ էլ կան մինչև 4-ի հաշվարկի հետ կապված, չէի տեսել»,- ասաց նա։

Մելիքյանը շեշտեց, որ դիմելու են վերաքննիչ դատարան, օգտագործելու են բոլոր հնարավոր գործիքները։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը կալանավորվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով։

Հոդվածը սահմանում է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։

Դատարանը նրան մեղավոր ճանաչեց և վճիռը կհրապարակվի 13։00-ին։

Նարեկ Մալյանն իրեն համարում է քաղաքական բանտարկյալ։

Նույն շարքից