Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

«Նաիրիտն» ապուշություն է, էլ հնարավոր չէ վերականգնել․ Ա․ Սադոյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն է անդրադարձել ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Բանախոսը լրագրողներին հայտնեց, որ աուդիտի ացկացմամբ լայն հնարավորություն է բացվել. «Աուդիտի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան փայլուն ցույցեր անելու, նույնիսկ՝ Բաղրամյանը փակելու: Մնում է ջահելները պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն, չխաբվեն, ու աուդիտը չլինի ֆինանսական»:

Լրագրողների այն նկատառմանը, որ օգոստոսի 1-ից պետությունը միևնույն է վճարելու է ՀԷՑ-ին, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ տալու են, դեռ էնքան պայմանավորվածություններ կլինեն Բիբինների հետ…»:

Սադոյանը նաև հավելեց. ««Նաիրիտն» ապուշություն է, էլ հնարավոր չէ վերականգնել: Անիմաստ է վերականգնել հին «Նաիրիտը»: Այդ մեծ տարածքում արդեն ժանգոտած խողովակներով հին քիմիական տեխնոլոգիաներ են»:

Նույն շարքից