Գլխավոր Մամուլի ակումբ 

Նոր Սահմանադրությունը դրական փոփոխության հնարավորություններ չի թողնում. իրավաբան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով կարծիք հայտնեց, որ ներկայացվածը ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության նախագիծ է:

Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ նոր Սահմանադրությունը դրական փոփոխության հնարավորություններ չի թողնում, հասարակության դերը նվազելու է և երկրի թագավորը հավերժ մնալու է իշխող: Պարոն Բաղդասարյանի կարծիքով` այս Սահմանադրությունը չի ապահովում նաև հակակշիռների զսպման մեխանիզմներ:

Նա զուգահեռ անցկացրեց «պապա-մամա» հարաբերությունների հետ. «Եթե ընտանիքում պապան ոնց ասում է, տենց լինում է, ապա այդ ընտանիքը ճիշտ ուղղությամբ չի գնում: Բայց երբ պապան ու մաման տեղում են, այդ ընտանիքը ճիշտ ճանապարհով է գնում: Դրա համար պետք է մի քանի բևեռներ լինեն:

Նույն շարքից