Իրավական Հասարակություն 

Անցկացվեց «Քաղաքացիական շարժումները և Մարդու Իրավունքների իրավիճակը Հայաստանում» թեմայով սեմինարը

analitik.am

Ծաղկաձորի «Գրողների Ստեղծագործական Տան»-ը նոյեմբերի 13-ին  Գլոբալիզացիայի  և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց երկօրյա սեմինար՝ նվիրված «Քաղաքացիական շարժումները և Մարդու Իրավունքների իրավիճակը Հայաստանում» թեմային։

Analitik․am-ի հետ զրույցում կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը նշեց սեմինարի այն գլխավոր նպատակները, որը համախմբեց երիտասարդներին։ Նրա խոսքով՝ մեր երիտասարդությանը պետք է ուսուցանել և  մարդու իրավունքների ոլորտում գիտելիքներ հաղորդել։

Նշենք, որ սեմինարին մասնակցում են երիտասարդներ տարբեր մասնագիտությունների և ներկայացնում են տարբեր կազմակերպություններ։ Մեծամասնոևթյունը ուսանողներ են, որոնց մեջ կան տնտեսագետներ, լեզվաբաններ, թարգմանիչներ, լրագրողներ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ։

Հիմնական թեմաներն են՝ ինչպես պետք է մարդ պայքարի իր խախտված իրավունքների համար, որոնք են այն գլխավոր պարտավորությունները, որն ունի պետությունը այդ ոլորտում,  որոնք են  մեր պարտավորությունները միջազգային հանրության առջև։

«Հայաստանում այդ խնդիրը չափազանց ակտուալ է։ Մարդիկ պետք է սովորեն պայքարել իրենց իրավունքների համար։ Ի դեպ, պայքարել ասելով  ի նկատի չունեմ հանրահավաքները, տարբեր տեսակի ժողովները և այլն, այլ ուսումնասիրություն կատարելը, հոդված գրելը, իշխանությունների հետ հանդիպումները։

Վերջին ժամանակների հայաստանյան ուսումնասիրությունները փաստեցին, որ արտագաղթի ճանապարհը բռնած քաղաքացիներն այն մարդիկ են, ովքեր ոչ միայն սոցիալական ծանր վիճակում են, այլ նրանց իրավունքներն են ոտնահարված։

Արդարությունը պետք է վերականգնվի և իշխանությունները պետք է հասկանան, որ միգրացիոն հոսքը կապված է մեծամասամբ մարդու իրավունքների խախտման հետ», ասաց Ստեփան Գրիգորյանը։

Ստեփան Գրիգորյանի տպավորված է մեր երիտասարդներով․

«Եկող սերունդը բավականին առողջ մտածելակերպ ունի և բանիմաց պատասխաններ է տալիս խնդրի վերաբերյալ, որոնց անգամ մասնագետներն են դժվարանում պատասխանել։

Եվ հատկապես նման երիտասարդներին պետք է աջակցել և զինել ինֆորմացիայով, որպեսզի իրենք պայքարեն իրենց իրավունքների համար»։

watermarked-IMG_2786 watermarked-IMG_2842 watermarked-IMG_2862 watermarked-IMG_2946 watermarked-IMG_2980 watermarked-IMG_3083 watermarked-IMG_3124 watermarked-IMG_3185 watermarked-IMG_2746 watermarked-IMG_2767

Լուսանկարները՝  Ashkhen Davtyan Photoreporter-ի։

Նույն շարքից