Հասարակություն 

Թուրքական ո՞ր մթերքների ներկրումն է արգելվել Ռուսաստանում

analitik.am

Ռուսաստանում 2016 թվականի հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ծագման գյուղմթերքի մի շարք տեսակներ։ Արգելքների ցուցակը հաստատել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Արգելքի տակ են ընկել ոչ միայն մրգերը, այլև՝ բանջարեղենը, թռչնամիսը, աղը։ Արգելքն առնչվել է սոխին, վարունգին, նարնջին, կաղամբին, մանդարինին, խնձորին, տանձին, ծիրանին, դեղձին, սալորին, ելակին և այլ հատապտուղների։ Թուրքիայից այժմ արգելվել է ծովի ջուր և աղ բերելը։

2014 թվականին թուրքական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մեջ զգալի տեղ են զբաղեցրել լոլիկն ու ցիտրուսները։ 2014 թվականի առաջին 10 ամիսներին Ռուսաստանը Թուրքիայից ներկրել է 300500 տոննա լոլիկ 288 միլիոն դոլար արժողությամբ։ Ցիտրուսների ներկրման ծավալը կազմել է 255000 տոննա՝ 172.5 միլիոն դոլար։ Թռչնամսի ծավալը կազմել է 15 միլիոն դոլար։

Միևնույն ժամանակ ռուսական կողմը չի արգելել Թուրքիայից ձկան, կաթի ու ընկույզի ներկրումը։

Նույն շարքից