Հասարակություն Տնտեսություն 

Ռուսավիացիան հայտարարել է Իրանի հետ ավիաչվերթների ավելացման մասին

analitik.am

Ռուսավիացիան հայտարարել է Իրանի հետ ավիաչվերթների թվի մինչև շաբաթական 28-ի հասցնելու մասին: Հաստատվելուց հետո երկու երկրների փոխադրողները կկարողանան չարթերային թռիչքներ ևս իրականացնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երկու կողմերի փոխադրողները իրավունք կունենան շաբաթական մաքսիմում 28 զուգահեռ թռիչք իրականացնել ուղևորափոխադրման համար համաձայն չվացուցակների»,- ասվում է Ռուսաստանի և Իրանի միջև կնքված համաձայնագրում:

Փաստաթղթում նշված է նաև, որ գործելու է թռիչքներ Թեհրան, Մաշխադա, Ռեշտա, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Աստրախան, Կազան, Ուֆա, Սոչի քաղաքներից: Իրանի իշխանությունները կարող են ավելացնել նշվածից բացի ևս 3 քաղաք, իսկ Ռուսաստանը՝ մեկ:

Նույն շարքից