Հասարակություն 

Չինաստանում մարիխուանայի պլանտացիա է հայտնաբերվել

analitik.am

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նրանց գործարկած արբանյակը հայտնաբերել է մարիխունայի՝ երկրում խոշորագույն անօրինական գործող պլանտացիան:

Այն գտնվում է Ցզիլին նահանգի սահմանների մոտ՝ Ներքին Մոնղոլիայի սահմաններին կից, հայտնում է Reuters-ը:

«Այդ պլանտացիան խոշորագույն անօրինական դաշտն է եղել թմրամիջոց աճեցնելու համար, որը հայտնաբերվել է երկրում 1949-ից»,- հայտնում են չինական ԶԼՄ-ները:

Բանն այն է, որ այդ նահանգը սահմանակից է Պակիստանին, Աֆղանստանին, Ղազախստանին, Տաջիկստանին ու Ղրղըզստանին:

Բացի դրանից՝ չինական արբանյակը գրանցել է ափիոնի մի քանի դաշտ Հեբեյ և Հեյլունցզյան նահանգներում, ինչպես նաև Ներքին Մոնղոլիայում:

Նույն շարքից