Հայաստան Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը ոչնչացվել է. թուրք գիտնական

analitik.am

Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ տեղի է ունեցել անարդարություն` 1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը ոչնչացվել է:

«1915 թ.-ին տասնյակ հազարավոր հայ երեխաներ ու կանայք սպանվեցին, վաճառվեցին, կարելի է ասել նրանց հոգիները գողացան և սրա պատճառով մենք ամաչում ենք ու մենք պետք է փրկվենք այդ ամոթից»,- նշեց նա։

Նա անդրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանի քայլին, ով խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հերթով ցույց է տվել Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ պատգամավորների լուսանկարները՝ որակելով դա շատ կարևոր, բայց կիսատ քայլ: «Թուրքիայում կա Սևան Նիշանյան անունով մի գրող, ով մի քանի տարի է, ինչ բանտում է: Ես անհանգստանում են իմ ընկերոջ կյանքի համար»,- ասաց նա:

Թուրք գիտնականը, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, որի ընթացքում խաղաղ բնակիչներ զոհվեցին, նշեց.

«Սա մի քաղաքականություն է, երբ Ցեղասպանությունը արտահանում են երկրից դուրս: Այսինքն՝ այս ամենը պետք է դիտարկել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նույն համատեքստում»։

Նույն շարքից