Միջազգային Քաղաքականություն 

Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել երկրները, որոնք հրաժարվում են փախստականների ընդունել

analitik.am

Եվրահանձնաժողովը պլանավորում է քննել ֆինանսական գանձումներ սահմանելու հարցը այն երկրների համար, որոնք հրաժարվում են իրենց տարածքում փախստականներ ընդունել։ Տուգանքի չափը կարող է կազմել մոտ 250 հազար եվրո մեկ մարդու համար, գրում է Financial Times-ը։

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը մտադիր է նոր առաջարկներ ներկայացնել Եվրամիությունում ապաստան տրամադրելու մասին գործող «դուբլինյան» համակարգի փոփոխության համար։ Նախնական պլանների համաձայն՝ Եվրահանձնաժողովը կառաջարկի գանձումներ կատարել այն երկրներից, որոնք հրաժարվում են ապաստան տալ փախստականներին, սակայն այդ կետը դեռ վիճելի է մնում։

Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ տուգանքի չափը կարող է կազմել մեկ փախստականի համար 250 հազար եվրո, սակայն այս թիվը դեռ կարող է փոխվել։

Թերթը ենթադրում է, որ արեւելաեվրոպական երկրները, ինչպիսիք են Լեհաստանն ու Հունգարիան, ուրախությամբ կհամաձայնեն փախստականներ տեղակայելու այլընտրանքին։ Սակայն եթե այս պլանները կյանքի կոչվեն, ապա Լեհաստանն, օրինակ, ստիպված է ավելի քան 1 մլրդ եվրո վճարել։

Նույն շարքից