Հասարակություն 

Մայիսի 7-ին, շրջանների մեծ մասում կարճատև անձրև և ամպրոպ

analitik.am

Հայաստանի տարածքում, մայիսի 7-ին, շրջանների մեծ մասում, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում մայիսի 7-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +14+19,

Կոտայքում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +14+19,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +14+19,

Լոռիում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +17+21,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +22+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +14+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +21+23,

Արարատում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +22+25,

Արմավիրում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +22+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը` +14+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +22+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+24։

Նույն շարքից