Հասարակություն 

Ընտանիքի օրվան նվիրված միջոցառում` Ավան վարչական շրջանում

analitik.am

Ավան վարչական շրջանի մշակույթի տանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Ավան վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ կազմակերպել էր «Ընանիքի միջազգային օրվան» նվիրված շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես` «Իմ ընտանիքը» խորագրով։

Ցուցահանդեսին մասնակցել են Երևանի հ. 2,6,12,17 հատուկ դպրոցների երեխաների, լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի, խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համալիրի սաները։ Ներկայացվել են հուլունքագործության, նկարչության, ասեղնագործության, գորգագործության աշխատանքներ։ Բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետարանի և Ավան վարչական շրջանի աշխատակազմի կողմից տրվել են խրախուսական նվերներ։ Մշակութային ծրագրով ելույթ են ունեցել Ավանի պարային համույթները:

Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նույն շարքից