Հասարակություն 

Արցախի նախագահը հանդիպել է բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին եւ նրա թիմի անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վախթանգ Դարչինյանին հայրենիքում սպորտի բնագավառում եւ համահայկական տարբեր խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից